«2020 թվականն ամփոփեցինք 7,5 տոկոս տնտեսական անկմամբ և հայտնվեցինք տնտեսական ճգնաժամի մեջ, որը գումարվեց քաղաքականին։ Դրան, հավաստիացնում եմ ձեզ, շուտով միանալու է ևս մեկ ճգնաժամ, դա սոցիալական ճգնաժամն է, որովհետև իշխող քաղաքական ուժը որդեգրել է տնտեսական այսպիսի քաղաքականություն՝ հոգալ ընթացիկ ծախսերը՝ ավելացնելով պետական պարտքը։ Շատ նման է մի իրավիճակի, որ երբ մի ոչ այնքան հեռատես քաղաքացի գնում, վարկ է վերցնում, որ փակի մյուս վարկը, հետո երրորդ վարկն է վերցնում ու այդպես ընկնում է «պարտքի ծուղակի» մեջ», - իր խոսքում նշեց Հակոբյանը: