հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Սոցիալական շարժում»-ը քաղաքական օրակարգ չունի. Ուրիխանյան

«Սոցիալական շարժում»-ը քաղաքական օրակարգ չունի. Ուրիխանյան

«Սոցիալական շարժում»-ը քաղաքական օրակարգ չունի: Այս մասին այսօրշարժման համագումարի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա նշեց, որ լավ է, որ սեփական իրավունքների, այդ թվում՝ սոցիալական իրավունքների պաշտպանության  շուրջ հավաքվում են մեծ թվով մարդիկ` ներկայացնելով տարատեսակ սոցիալական խմբեր, տարատեսակ պրոբլեմների շուրջ հավաքված մարդկանց, սակայն մյուս կողմից էլ վատ է,  որովհետեւ, նրա խոսքով, եթե թռիչքային ձեւաչափով լուծված լինեին այն բոլոր պրոբլեմները, որոնք ՀՀ-ում մարդկանց  դեռ 2 տարի առաջ հանեցին ոտքի, այսինքն՝ սոցիալական վատ կենսակերպը, բացասական իրավիճակը, դժվար պայմանները, ապա այսօր մարդիկ չէին հավաքվի:

«Քանի դեռ խնդիրը կա, ուրեմն՝  անհրաժեշտ է գնալ դրա լուևծման ճանապարհով: Եւ քանի որ շատ են այդ հարցը ինձ տալիս, ուզում եմ անդրադառնամ եւ ասեմ, որ մենք քաղաքական օրակարգ չունենք, բայց եթե կա ծանր սոցիալական վիճակ, դա նշանակում է, որ դա անցյալի դրսեւորում է»,- ասաց Ուրիխանյանը:

Նա նշեց, որ, քաղաքական օրակարգ չունենալով հանդերձ, իրենք  թույլ չեն տա, որ անցյալի պոբլեմները մնան ժողովրդի գլխին կանգնած, եւ իրենք կոչված են աջակցելու, որպեսզի այդ խնդիրները լուծում ստանան:

Պատգամավոորն ասաց. «Մեր բոլոր ակցիաները, հավաքները, միջոցառումները, համաժողովներն ու հանրահավաքները, որոնց մենք մպատրաստվում ենք, լինելու են ոչ բռնի, թավշյա, հանդուրժողական, բայց խնդիրներ առաջարկելու եւ դրանց լուծումները տալու ձեւաչափի  մեջ»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր անցկացվել է Սոցիալական շարժման 2-րդ ընդլայնված համաժողովը: Համաժողովին մասնակցել են քսանից ավելի կազմակերպված սոցիալական նախաձեռնություններ և միություններ։

 

  • Կիսվել: