Նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները գործատուների հետ
Նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները գործատուների հետ: Քննարկման օրակարգում մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգ ներառելն է: Այս մասին հայտնում է ԱՆ-ը։
««Ապահովագրավճարի համար ընտրել ենք պարտականության հավասարակշռված մոտեցումը, երբ հավասարապես մասնակցություն կունենան պետությունն ու գործատուն` քաղաքացու վրա թողնելով ֆինանսական առավել նվազ բեռ: Այս կայուն, մեղմ և կանխավճարային ձևաչափը սահուն անցում է ապահովելու` հաշվի առնելով, որ հաճախ առողջական խնդիրների հետ կապված անելանելի վիճակում հայտնված աշխատակցի ծախսերի բեռը կրում է հենց գործատուն», – նշել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը կարևորել է ապահովագրության բարեփոխման առաջին փուլի գործարկման հետադարձ կապի դրական արձագանքներն ու քաղաքացիների գոհունակությունը, որն էլ հասարակության առավել լայն շրջանակի համակարգում ընդգրկելու հիմք է հանդիսացել»,-ասված է հաղորդագրության մեջ։



