Չիմաևը ժամանակից շուտ հաղթեց Բերնսին․ RAF 13
Խամզաթ Չիմաևը երրորդ հաղթանակն է տարել Real American Freestyle (RAF) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում։ Մայամիում կայացած RAF 13 մրցաշարում նա ժամանակից շուտ հաղթել է UFC-ում իր նախկին մրցակից Գիլբերտ Բերնսին։
Գոտեմարտն ավարտվել է 15:4 հաշվով ժամանակից շուտ։
Չիմաևի և Բերնսի համար սա արդեն երկրորդ հանդիպումն էր, սակայն այս անգամ՝ այլ մարզաձևում։ 2022 թվականի ապրիլին նրանք մենամարտել էին UFC-ում, որտեղ պայքարը տևել էր ամբողջ նախատեսված ժամանակը։ Այդ ժամանակ Չիմաևը բրազիլացուն հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ։
Այժմ շվեդական դրոշի ներքո հանդես եկող չեչեն մարզիկը Բերնսին հաղթեց նաև ըմբշամարտի գորգի վրա։



