շաբաթ, սեպտեմբեր 19
19 / 9 / 2026
Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Հայաստանի տղամարդկանց հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում:

Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Սանդրո Մարեկոյին:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

  • Կիսվել: