շաբաթ, սեպտեմբեր 19
19 / 9 / 2026
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 5 գյուղ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 5 գյուղ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ են անցել Ուկրաինայի Խարկովի մարզի Կոմիսարովո և Լոշակովո գյուղերը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ռուսական զորքերը գրավել են նաև ԴԺՀ-ի Մարևկա և Գուլևո գյուղերը ու Զապորոժիեի մարզի Զելյոնայա Դիբրովա գյուղը:
Զելյոնայա Դիբրովան գրավել են «Արևելք» խմբավորման մարտիկները: Գուլևոն և Մարևկան գրավել են «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները, իսկ Խարկովի մարզի գյուղերը՝ «Հյուսիս» խմբավորումը:

Խարկովի մարզում շրջափակման օղակը, ռազմական գերատեսչության տվյալներով, սեղմվում է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքի և քսանյութերի պահեստների, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարվածների մասին։

  • Կիսվել: