երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սխալ է հայտարարել՝ եթե այսօր չլուծվեց այս հարցը, ուրեմն էլ չի լուծվելու. Վանեցյան

Սխալ է հայտարարել՝ եթե այսօր չլուծվեց այս հարցը, ուրեմն էլ չի լուծվելու. Վանեցյան

Սխալ է հայտարարել, որ այսօր վճռորոշ օր է, եւ եթե այսօր չլուծվեց այս հարցը, ուրեմն էլ չի լուծվելու: Այս մասին ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Նման բան տարածողները խանգարում են մեզ, որովհետեւ ձեւակերպում են սպասում ժողովրդի մեջ, որ սա վերջին հավաքն է, այսօր լուծվելու է հարցը, այնինչ մենք տեսնում ենք, որ տրամաբանությունից դուրս են գործում այս իշխանությունները:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ցանկացած երկրում, թասիբ ունեցող յուրաքանչյուր մարդ ներողություն կխնդրեր, գլուխը կկախեր ու կգնար: Բայց այս մարդիկ ամեն օր ավելի են կառչում իրենց աթոռներից»,-ասաց Վանեցյանը:

  • Կիսվել: