շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին

Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը դատի է տվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։ Ինչպես ասված է Դատական տեղեկատվական համակարգում, պատգամավորը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցել։

Հայցի պատճառը Մինասյանի հրապարակած «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութն է։

Ենոքյանը նշեց, որ Մինասյանի պահանջում են նաեւ 2 մլն դրամ փոխհատուցում։

Հայցը ներկայացվել է հունիսի 5-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին։

 

 

  • Կիսվել: