ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շուտով կառաջադրվեն ՍԴ դատավորների թեկնածուներ․ Ռուստամ Բադասյան

Շուտով կառաջադրվեն ՍԴ դատավորների թեկնածուներ․ Ռուստամ Բադասյան

Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի թեկնածուներ առաջադրելու սահմանադրական մարմիններին տրված երկամսյա ժամկետը հոսում է, ինչը նշանակում է, որ նրանք շուտով կառաջադրեն թեկնածուներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ 

Ինչ վերաբերում է թեկնածուների վերաբերյալ շրջանառվող անուններին, Բադասյանն ասաց՝ քննարկումների փուլում է, առաջիկայում կլինեն նորություններ։ 

«Երբ որ ՍԴ դատավորի թեկնածուն կընդգրկվի կառավարության համապատասխան նիստում, կտեսնեք, որ կառավարությունը թեկնածու ունի արդեն: Քանի դեռ նման բան նիսում ընդգրկված չէ, նշանակում է կառավարությունը թեկնածու չունի»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարող ասել, թե ում  թեկնածություններն են դիտարկվում։ 

  • Կիսվել: