ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Շիրակի մարզպետն ու պրոֆեսոր Արտաշես Միքայելյանը մտքեր են փոխանակել մարզի խնդիրներից

Շիրակի մարզպետն ու պրոֆեսոր Արտաշես Միքայելյանը մտքեր են փոխանակել մարզի խնդիրներից

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի և «Արարատ» միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, միջազգային տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Միքայելյանին։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Պրոֆեսորը մարզպետին է նվիրել իր հեղինակած «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարություն» գիրքը և անդրադառնալով աշխատությանը նշել է, որ կատարված աշխատանքի նպատակը Հայաստանի տնտեսական անկման կասեցումն է եղել և, իհարկե, հետագա զարգացումը:

Հանդիպման ժամանակ Մուշեղ Մուրադյանն ու Արտաշես Միքայելյանը մտքեր են փոխանակել մարզի խնդիրներից, դրանց լուծմանը միտված նախաձեռնություններից և առաջիկայում իրականացվելիք ծրագրերից։

  • Կիսվել: