շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շիրակի մարզպետի աշխատակազմից պաշտոնյաներ են ձերբակալվել

Շիրակի մարզպետի աշխատակազմից պաշտոնյաներ են ձերբակալվել

Շիրակի մարզպետի աշխատակազմից պաշտոնյաներ են ձերբակալվել: ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել է չորս անձ, որոնցից երկուսը Շիրակի մարզպետի աշխատակազմից են։

Ըստ Հակակոռուցիոն կոմիտեի տեղեկատվության՝ վերջիններս ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով։ Մյուս երկու անձինք ենթադրյալ կաշառք տվողներն են։

  • Կիսվել: