ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Շահարկվում է բանակցությունները սեփական կետից սկսելու հարցը՝ որևէ մեկը չի ասել, որ մենք իշխանության գալուց հետո ջնջել ենք ամեն ինչ և սկսել ենք զրոյից․ Ռուբինյան

Շահարկվում է բանակցությունները սեփական կետից սկսելու հարցը՝ որևէ մեկը չի ասել, որ մենք իշխանության գալուց հետո ջնջել ենք ամեն ինչ և սկսել ենք զրոյից․ Ռուբինյան

Շահարկվում է բանակցությունները սեփական կետից սկսելու հարցը. որևէ մեկը չի ասել, որ մենք իշխանության գալուց հետո ջնջել ենք ամեն ինչ և սկսել ենք զրոյից: Այս մասին այսօր «Ազատության ռադիոկայան»-ին տված հարցազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ»  հեռուստաընկերությանը տված հարցազրուցում խոսել է իրենց մեծախոսության մասին և ակնարկներ հնչեցրել, որ ասել են՝ իրենց կետից են սկսում բանակցել, բայց սեղանին եղել է լավրովյանը:

«Երբ վարչապետին հարցրել են՝ Դուք ո՞ր կետից եք սկսում բանակցությունները, ասել է՝ իմ սեփական կետից՝ նկատի ունենալով ոչ թե բանակցությունների բովանդակությունը, այլ իր վերաբերմունքը այդ բովանդակությանը»,- ասել է Ռուբինյանը:

Լրագրողը հետարքրքրվեց, թե Արցախի պաշտպանության բանակի հարցը կարծես անորոշ է՝ Վիտալի Բալասանյանը պրոֆեսիոնալ ստորաբաժանումների մասին է խոսում, տեղեկություններ կան, որ հայաստանցիները չեն համալրելու Արցախի զինված ուժերը, Ալիևը ասում է՝ Արցախ այցերը պետք է համաձայնեցնեք Բաքվի հետ, Ռուբինյանը պատասխանեց, որ Ադրբեջանի հետ ոչ մի այց չի համաձայնեցվել ու չի համաձայնեցվելու, իսկ Արցախի ՊՆ-ի հետ կապված համապատասխան գերատեսչությունները հայտարարել են, որ կարող են լինել որոշակի վերաձևումներ, բայց բովանդակային առումով Արցախը ունենալու է ուժեր, որոնք պաշտպանելու են Արցախը:

«Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց, այն ֆիքսվել է համանախագահ երկրներից երկուսի՝ Ռուսատանի և Ֆրանիայի կողմից: Այո, կարգավիճակի հարցը մնում է բաց և ապագա բանակցությունների կարևորագույն կետն է լինելու»:

Հարցին՝ ինչո՞ւ վարչապետը չի այցելում Արցախ, Ռուբինյանը պատասխանեց՝ եթե անհրաժեշտություն լինի, կայցելի:

  • Կիսվել: