ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սեյրան Օհանյանը կարո՞ղ է բացատրել, թե շքեղ առանձնատունը ինչ միջոցներով է կառուցվել. Անդրանիկ Քոչարյան

Սեյրան Օհանյանը կարո՞ղ է բացատրել, թե շքեղ առանձնատունը ինչ միջոցներով է կառուցվել. Անդրանիկ Քոչարյան

Սեյրան Օհանյանը կարո՞ղ է բացատրել, թե Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունը ինչ բիզնես միջոցներով է կառուցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով արցախյան նոր պատերազմում նախկին զինվորականների և գեներելաների մասնակցության թեմային։

«Մենք ասում ենք, որ կա կոռուպցիայի մեջ թաթախված զինվորական, որը առաջին պատերազմում կերտել է այդ հերոսապատումը, իսկ հետագայում այդ հերոսապատման արդյունքը մաշացրել է իր առանձնատների միջոցով: 

Թող դրա մասին մտածեն այդ 14 գեներալները, որոնք մինչեւ գեներալ լինելը մայորներ ու փոխգնդապետներ էին եւ կերտում էին այդ հաղթանակները, իսկ այսօր կարող եք այդ բոլորի 14-ի ռանձնատներով ման գալ: Դուք կտեսնեոք բիզնես, տներ, որոնց ապացույցները, թե ինչ միջոցներով են դրանք ստեղծվել, ոչ ոք չի կարող տալ:

Սեյրան Օհանյանը կարո՞ղ է բացատրել, թե Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունը ինչ բիզնես միջոցներով է կառուցվել: Կամ Աշոտ պետրոսյանը, որ այդ գեներալներից վերջին տեղում է: Նրանք բոլորն էլ` 14 գեներալներն էլ մասնակից են եղել մեր առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը, դա հեշտ չի եղել, բայց չեմ ուզում մեղավորներ ման գալ, թող ամեն մեկը մտածի այս պատերազմն ինչու չդարձավ Սարդարապատ»»,-ասաց նա։

  • Կիսվել: