երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի խնդրի լուծման համար պետք է ռազմավարություն մշակել․ Սեյրան Օհանյան

Արցախի խնդրի լուծման համար պետք է ռազմավարություն մշակել․ Սեյրան Օհանյան

Նախ և առաջ պետք է Արցախում լինել, որ կարողանալ խոսել Արցախի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Միևնույն ժամանակ այսօր Արցախում տեսնում ենք կառավարման խնդիրներ, ինչ-որ հարաբերություններ, քաղաքական էլիտայի գործողություններում անհամաձայնություններ: Եվ այդ առումով, եթե ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում, դրան պետք է դրական վերաբերվել: Քանի որ Արցախի խնդրի լուծման համար պետք է ռազմավարություն մշակել», - ասաց նա՝ շնորհավորելով բոլոր հայերին Արցախի անկախության օրվա կապակցությամբ և բոլորին հրավիրելով այսօրվա հանրահավաքին:

Նրա խոսքով՝ այսօրվա հանրահավաքը պետք է այնքան հուժկու լինի, որ այն բեկումնալից լինի այսօրվա պարտությունները կանգնացնելու  համար:

  • Կիսվել: