երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սեյրան Օհանյանի նկատմամբ ՁորաՀԷԿի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը․ Փաստաբան

Սեյրան Օհանյանի նկատմամբ ՁորաՀԷԿի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը․ Փաստաբան

Սեյրան Օհանյանի նկատմամբ ՁորաՀԷԿի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Կարեն Մեժլումյանը։

«Հիշո՞ւմ եք չէ, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ՁորաՀԷԿի գործը, որով իբր պարոն Սեյրան Օհանյանը առանձնապես խոշոր չափերի` 1.046.400.000 ՀՀ դրամ արժեքի գույքի վատնում էր կատարել և մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով:


Հսկող դատախազ Ա.Մուրադյանի 10.08.2023թ. որոշմամբ պարոն Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Ի դեպ, նույն դատախազը դեռևս 2021թ. մայիս ամսին չէր հաստատել քննիչի մեղադրական եզրակացությունը:

Բայց իշխանությունները պարոն Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք առաջադրելով, 4 տարի անհիմն քրեական հետապնդման ենթարկելով ու ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիառելով, իրենց համար որոշ խնդիրներ լուծեցին:

Նշեմ դրանցից ամենապրիմիտիվը՝

պարոն Օհանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի  անդամ է:  Բազմիցս հրավերներ են եղել, որպեսզի պարոն Օհանյանը մասնակցի ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, սակայն կիրառված խափանման միոցի պատճառով նա չի կարողացել մասնակցել: Քննիչն անգամ մերժել է ՀԱՊԿ ԽՎ-ին մասնակցելու համար մի քանի օրով սահմանը բացելու միջնորդությունը: Սա այն դեպքում, երբ հատկապես 44-օրյա պատերազմից հետո շատ կարևոր էր, որպեսզի պարոն Օհանյանը, որպես պատերազմի մասնակից ու ռազմաքաղաքական գործիչ հնարավորություն ստանա ՀԱՊԿ ԽՎ գործընկերներին ներկայացնելու Արցախի և Հայաստանի անվտանգության հետ կապված իրական վիճակն ու նրանց բացատրի, որ ՀԱՊԿ-ն ավելի ակտիվ պետք է լինի իր պայմանագրային պարտականությունները կատարելու հարցում: Բայց իշխանություններին, համավաբար դա պետք չէր», - գրել է նա:

  • Կիսվել: