շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուբինյանը գլուխը կախ գնում է հանդիպման, Քըլըչն էլ ինչ ասում է՝ կատարում է․ Օհանյան

Ռուբինյանը գլուխը կախ գնում է հանդիպման, Քըլըչն էլ ինչ ասում է՝ կատարում է․ Օհանյան

Ռուբինյանը գլուխը կախ գնում է Քըլըչի (նկատի ունի Թուրքիայի հատուկ ներկայացուցչին) հետ հանդիպման, և Քըլըչն ինչ ասում է, կատարում է, իսկ մենք ԱԺ-ում երբեք գլուխներս կախ չենք եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերան Օհանյանը։

Անդրադառնալով աշնանային նստաշրջանին մասնակցել-չմասնակցելու հարցին՝ նա նշեց, որ իրենց մանդատներն օգտագործել են ըստ նշանակության՝ հեռացնելու գործող իշխանություններին։

«Մենք կարողացել ենք բարձրացնել հայի ոգին։ ԱԺ մեր վերադառնալը լինելու է մեր օրակագով՝  անվտանգության, արտաքին հարաբերությունների, Արցախի խնդիրներ», - ասաց Սեյրան Օհանյանը։

ԱԺ պատգամավորը միաժամանակ տեղեկացրեց, որ մասնակցելու է այսօր կայանալիք ընդդիմության հանրահավաքին։

«Ես գտնում եմ, որ Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը բավականին տրամաբանական և հիմնավորված գործողություն է։ Մեկ է, Նիկոլը մի օր գնալու է և պատասխան է տալու Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի համար։

Մենք պայքարելու ենք, որ պաշտպանվեն ՀՀ անկախությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը», - ասաց Օհանյանը։

  • Կիսվել: