ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայանա

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայանա

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանա։ Գործը նախագահող դատավոր Վահե Միսակյանի կազմից ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունը բավարարվել է, եւ նիստը հետաձգվել է՝ համավարակով պայմանավորված։

Հաջորդ դատական նիստի օր դեռեւս հայտնի չէ։

Նախօրեին պաշտպանը երեկ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն Է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նիստը հետաձգելու խնդրանքով։

 
 

 

  • Կիսվել: