ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պաշտպանական կողմը դարձյալ դիմել է դատարան՝ հետաձգելու Սերժ Սարգսյանի նիստի օրը

Պաշտպանական կողմը դարձյալ դիմել է դատարան՝ հետաձգելու Սերժ Սարգսյանի նիստի օրը

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը դարձյալ դիմել է դատարան՝ հետաձգելու դատական նիստը։

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ», -հայտարարել է Մակինյանը։

Նշենք, որ այս պատճառաբանությամբ արդեն երրորդ անգամն է պաշտպանությունը միջնորդում հետաձգել նիստը։

  • Կիսվել: