Կրեմլը ցանկանում է Ուկրաինայի հետ հասնել երկարաժամկետ խաղաղության. Պեսկով
Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկը՝ երկրում նախագահի ընտրություն անցկացնելու համար 60-օրյա հրադադարի մասին, Կրեմլը հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է ոչ թե ժամանակավոր հրադադար, այլ երկարաժամկետ խաղաղություն, և պատրաստ է անել ամեն ինչ դրա համար։
«Ե՛վ նախագահ Պուտինի, և՛ այլ մակարդակներով բազմիցս ասվել է, որ մենք հրադադար չենք ուզում, մենք երկարաժամկետ խաղաղություն ենք ուզում և պատրաստ ենք դրա համար անել հնարավոր ամեն ինչ», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու համապատասխան նախաձեռնությունը։
Լրագրողների խնդրանքին՝ հաստատելու Թրամփի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի վերաբերյալ, Պեսկովն ասել է, որ ռուս-ուկրաինական հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումները շարունակվում են, և այդ թեմայով ասելիք ունենալու դեպքում բոլորին կտեղեկացնեն:



