երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին հրավիրեց այցելել Ռուսաստան

Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին հրավիրեց այցելել Ռուսաստան

Երևանում հունիսի 10-ին տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որն այսօր՝ հունիսի 9-ին, երկկողմ ձևաչափով հանդիպում ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

ԱԳՆ-ում տեղի ունեցած Միրզոյան-Լավրով առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: Իր ելույթում Սերգեյ Լավրովը, գոհունակություն հայտնելով իր հայաստանցի պաշտոնակցի հետ արդյունավետ հանդիպման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Երևանում ոչ պակաս բարեհաջող է լինելու:

Իր խոսքի վերջում Ռուսաստանի արտգործնախարարը նաև հրավիրեց Հայաստանի արտգործնախարարին այցելել Ռուսաստանի Դաշնություն հերթական այցով՝ շեշտելով, որ ռուսական կողմն ուրախ կլինի տեսնելու Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը Ռուսաստանի ցանկացած անկյունում: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը հրավերի համար:

  • Կիսվել: