ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սերգեյ Բագրատյանը դուրս է եկել ԲՀԿ-ից

Սերգեյ Բագրատյանը դուրս է եկել ԲՀԿ-ից

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին գրություն է ուղարկել՝ տեղեկացրելով, որ  դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: 

«ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից»,-նշվում է ԱԺ-ի տարածած հայտարարությունում:

  • Կիսվել: