կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հռոմի Պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատությունից հետո առաջին անգամ անցկացրել է ավանդական աղոթքը

Հռոմի Պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատությունից հետո առաջին անգամ անցկացրել է ավանդական աղոթքը

Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Վատիկան։

Այսօր կեսօրին Լևոն XIV-ը հայտնվել է Առաքելական պալատի պապական բնակարանների պատուհանի մոտ՝ ողջունելով հավաքված հազարավոր հավատացյալներին։ Նա քարոզն ու Հրեշտակի աղոթքը կարդացել է առանց դադարի, բարձր ձայնով և առանց հապավումների։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աղոթել են ինձ համար. ես զգացի ձեր աջակցությունը», - ասել է Հռոմիի պապը։

 «Այս դժվարին շրջանը հաղթահարելով՝ ես այժմ աստիճանաբար կվերադառնամ իմ աշխատանքին, միշտ Աստծո օգնությամբ և ձեր աղոթքների շնորհիվ», - եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Հռոմի պապի թոքում հանգույց էր հայտանբերվել, որը վիրահատության արդյունքում հաջողությամբ հեռացվել է։ 

  • Կիսվել: