հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՍԴ նախկին դատավորների կենսաթոշակի իրավունքները կապահովվեն․ Բադասյան

ՍԴ նախկին դատավորների կենսաթոշակի իրավունքները կապահովվեն․ Բադասյան

ՍԴ-ում քվորում չկա ոչ թե  Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների պատճառով, այլ այն, որ ՍԴ երկու դատավորները գնացել են արձակուրդ։ ՍԴ ստեղծված իրավիճակի շուրջ նման կարծիք հայտնեց արդարադատության նախարա Ռուստամ Բադասյնաը։ 

«Երկամսյա ժամկետը համընկնում է նրա հետ, որ ամեն տարի դա ՍԴ-ում արձակուրդային ժամանակահատված է եղել: Ոչ մի խնդիր չի առաջանա, վստահ եմ, որ առաջադրումները շուտով կկատարվեն: ԱԺ-ն թեկնածուների մասով կուղարկի բարեվարքության ստուգման  գործընթացն ապահովելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք արձանագրել, որ ՍԴ-ն կգործի ամբողջ կազմով»,-հայտարարեց նա:

Ըստ Բադասյանի ՍԴ-ում ճգնաժամ չկա, խնդիրն առաջացել է դատավորների արձակուրդ մեկնելու պատճառով։ 

Նա նաև նշեց, որ ՍԴ նախկին դատավորների կենսաթոշակի իրավունքները կապահովվեն, ինչպես նաև Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին օրենքում անհամապատասխանությունը կվերացվի, որը հնարավոր չէր կատարել Սահմանադրական փոփոխությունների հետ միաժամանակ։ 

  • Կիսվել: