երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Սասուն Միքայելյանը համախմբման կոչ արեց

Սասուն Միքայելյանը համախմբման կոչ արեց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով համախմբման կոչ արեց։

Նա հորդորեց պատգամավորներին ժողովրդին խուճապի մեջ չգցել իրենց հայտարարություններով և միաժամանակ հավելեց․

«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի և ստեղծված պանիկան, պատերազմին պատրաստվելը միմյանց կխանգարեն։ Այսպօր հայ ժողովրդի և հատկապես Ազգային ժողովի համախմբվածությունը շատ կարևոր է։ Կա երկրում իրավիճակ, որ պետք է կարգավորվի։ Ասում են չէ՞ որ ուզում ես թշնամուդ վնասազերծես, պետք ա նրա հետ քայլես, դրա համար խնդրում եմ, եկեք համախմբվենք ու դուրս գանք էս իրավիճակից»։

  • Կիսվել: