ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սահմանադրության փոփոխությունները կհրապարակի Ազգային ժողովի նախագահը. Արմեն Սարգսյանը ստորագրեց

Սահմանադրության փոփոխությունները կհրապարակի Ազգային ժողովի նախագահը. Արմեն Սարգսյանը ստորագրեց

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգի փոփոխությամբ ԱԺ նախագահն է հրապարակելու Սահմանադրության փոփոխությունները՝ դրանց ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում։ Իսկ ՍԴ մասով փոփոխությունները վերաբերում են թափուր տեղերը լրացնելուն։ Այպիսով, Ազգային ժողովի նախագահի հրապարակման պահից Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, Սահմանադրական դատարանի 3 անդամները պաշտոնանկ կարվեն, իսկ Հրայր Թովմասյանը չի լինի դատարանի նախագահ:

  • Կիսվել: