հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեզ Սահմանադրության փոփոխությամբ սեփական իշխանությունը ամրապնդող իշխանություն պետք չի․ Արամ Սարգսյան

Մեզ Սահմանադրության փոփոխությամբ սեփական իշխանությունը ամրապնդող իշխանություն պետք չի․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» հիմնադիր Արամ Սարգսյանի համոզմամբ ժամանակն է կենտրոնաձիգ, լրիվ նախագահական, արդար «Այո» ստացած ու այլևս չփոխվող Սահմանադրություն ունենալ։ 

«Այսօր Սահմանադրության օրն է, որի «Այո»-ն մեր երկրում այդպես էլ ոչ մի անգամ արդար քվե չստացավ։ Գուցե մեզ Սահմանադրություն, Սահմանադրական դատարան ընդհանրապես պետք չի, ու այդ պատճառով է, որ ժողովուրդը չի հավատում ու չի քվեարկում։ Չէ, ավելի շուտ մեզ Սահմանադրության փոփոխությամբ սեփական իշխանությունը ամրապնդող իշխանություն պետք չի...

Համոզված եմ, որ վաղուց ժամանակն է կենտրոնաձիգ, լրիվ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, համազոր հանրային մանդատ ստացած կառավարման համակարգով, արդար «Այո» ստացած ու այլևս չփոխվող Սահմանադրություն ունենալ, հետևաբար հույսով ու սպասումով ասում եմ՝ «Տոնդ շնորհավոր, Սահմանադրություն ջան»»,- գրել է Սարգսյանը Ֆեյսբուքում։

  • Կիսվել: