շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սահմանադրական հանրաքվեն չեղարկող նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ

Սահմանադրական հանրաքվեն չեղարկող նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր առավոտյան դրական եզրակացություն տվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին:

«Իմ քայլը» խմբակցության պատգաավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած այս նախաձեռնությունը խորհրդարանում քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ:

Հիշեցնենք՝ իշխանական խատգամավորի հեղինակած նախագիծը, որը դժգոհությունների ալիք էր ստեղծել խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների շրջանում, հնարավորություն է տալիս խորհրդարանին չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

Պատգամավորը հայտնել էր, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն:

  • Կիսվել: