շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սա մեր գոյաբանական խնդիրն է. Դանիելյանը՝ տավուշյան դեպքերի մասին

Սա մեր գոյաբանական խնդիրն է. Դանիելյանը՝ տավուշյան դեպքերի մասին

Գյուղը կիսվում է երկու մասի։ Դա չենք կարող թույլ տալ։ Այս մասին այսօր Կիրանցում նախքան Երևան քայլերթը սկսելը լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

՛՛Հետագայում Հայաստանի առջև նոր պահանջներ են դրվելու, դառնալու ենք անկենսունակ պետություն։ Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող։ Սա մեր լինելիության հարցն է, մեր գոյաբանական խնդիրն է, նահանջի տեղ չունենք՛՛,-նշեց նա և վստահեցրեց, որ գնալու են մինչև վերջ, հասնելու են իրենց նպատակներին: Իսկ դրա համար, պատգամավորի խոսքով, իրենք ունեն թե՛ հավատ, թե՛ վճռականություն ու կամք:

՛՛Հայաստանի Հանրապետության տարբեր անկյուններից մարդիկ եկել են այստեղ, որպեսզի պաշտպանեն իրենց հողը։ Այս գործընթացը պետք է դադարեցնել։ Այն անօրինական է սկզբից մինչեւ վերջ՛՛,-նշեց պատգամավորը:

 

  • Կիսվել: