հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սա լինելու է այս խմբակի հերթական խայտառակությունը ու հուսով եմ, որ ՄԻԵԴ-ից ևս մեկ ապտակ ստանալուց հետո Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի․ փաստաբան

Սա լինելու է այս խմբակի հերթական խայտառակությունը ու հուսով եմ, որ ՄԻԵԴ-ից ևս մեկ ապտակ ստանալուց հետո Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի․ փաստաբան

ՄԻԵԴ են դիմել, ըստ երևույթին, դատարանին խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Սահմանադրական փոփոխություններով իրենց լիազորությունների դադարեցման հարցով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» հկ նախագահ Լուսինե Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է․

«Հրայր&Co-ն հիմա էլ ՄԻԵԴ են դիմել, ըստ երևույթին, դատարանին խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Սահմանադրական փոփոխություններով իրենց լիազորությունների դադարեցման հարցով։ Դե ինչ, կարծում եմ, որ սա լինելու է այս խմբակի հերթական խայտառակությունը ու հուսով եմ, որ ՄԻԵԴ-ից ևս մեկ ապտակ ստանալուց հետո Հրայր Թովմասյանն արդեն իսկապես հրաժարական կներկայացնի»: 

Ըստ փաստաբանի՝ «ուղղակի ծիծաղելի է, որ Ալվինա Գյուլումյանը, տարիներ շարունակ զբաղեցնելով ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնը, տեղյակ չի ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնի պահանջներին և ուղղակիորեն զբաղված է այդ ընթացակարգի և Դատարանի ռեսուրսի չարաշահմամբ այն դեպքում, երբ բազում դիմողներ, այդ թվում` Մարտի 1-ի զոհերը սպասում են ՄԻԵԴ-ի վճիռներին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական փոփոխություններն ընդունելու արդյունքում ՍԴ երեք դատավորներ Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը և Հրանտ Նազարյանը զրկվել էին պաշտոնից, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դադարել էր լինել ՍԴ նախագահ։

ՍԴ պաշտոնազուրկ դարձած անդամները հայտարարել էին, որ իրենց իրավունքները խախտվում են և դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ալվինա Գյուլումյանը երեկ հայտարարել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ծանուցվել են այն մասին, որ ՄԻԵԴ-ը իրենց գանգատը կքննվի արագացված ընթացակարգով։

  • Կիսվել: