Սա Ադրբեջանի կողմից սխալ հաշվարկ էր, Հայաստանի պաշտպանական կարողություններն ուժեղ են․ Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Sky News Arabia» հեռուստաընկերությանը տված հրացազրույցում անրադարձել է այն խնդրին, թե ինչու՞ է Ադրբեջանի կողմից ռազմական բախումները երկրի հյուսիս-արևելյան սահմանին ընթանում։ Լրագրողի հարցին թե եթե հիմնական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ է, ապա ինչու՞ են այս անգամ ռազմական բախումները երկրի հյուսիս-արևելյան սահմանին ընթանում, նախարարը պատասխանել է․
«Կարող եմ ենթադրել, որ սա Ադրբեջանի կողմից սխալ հաշվարկ էր. միգուցե նրանց թվացել էր, որ Հայաստանի պաշտպանական կարողությունները խոցելի են տվյալ հատվածում, և նրանք կարող էին ներթափանցել Հայաստանի տարածք այդ հատվածից: Սակայն, կարծում եմ, նրանք ականատես եղան, որ Հայաստանի պաշտպանական կարողություններն ուժեղ են, և որ իրավիճակն ապակայունացնելու, այս հակամարտության աշխարհագրությունը Լեռնային Ղարաբաղից անդին ընդլայնելու և Հայաստանի հետ լայնամասշտաբ պատերազմ ծավալելու փորձերն առավել հստակորեն և վճռականորեն տապալվեցին»։


