Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է. ՊԵԿ նախագահը՝ պաշտոնում նշանակվելու հարցում Բադասյանի առնչության մասին
Այո, Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ առել հենց իր վրա, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց՝ ճիշտ կլինի այդ հարցին պատասխանի հենց վարչապետը:
Նա հավաստիացրեց որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր համար չի միջնորդել վարչապետի մոտ:


