կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կշարունակվեն, կողմերը քննարկելու շատ բան ունեն. Ուշակով

Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կշարունակվեն, կողմերը քննարկելու շատ բան ունեն. Ուշակով

Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կշարունակվեն, կողմերը քննարկելու շատ բան ունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վերջերս հեռախոսազրույց է տեղի ունեցել, հենց Պուտինի ծննդյան օրն են զրուցել: Եղել են մի քանի բովանդակալից պահեր: Դե, բնականաբար, շփումները կշարունակվեն: Շատ բան կա քննարկելու՛՛:

Նշենք, որ հոկտեմբերի 13-ին Ղրղզստանում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը ներկա չի լինի:

  • Կիսվել: