հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուս զինծառայողի մահվան քննությամբ զբաղվում է հայկական կողմը

Ռուս զինծառայողի մահվան քննությամբ զբաղվում է հայկական կողմը

Գյումրիում ռուս զինծառայողի՝ 20-ամյա Սալիխով Ս․-ի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին հրապարակման այլ տեղեկատվություն չկա»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:

Քննությամբ զբաղվում է հայկական կողմը: Իրականացվում են անհրաժեշտ քննչադատավարական գործողություններ:

Նրա կախված դին հայտնաբերվել էր երեկ ժամը 17:00-ի սահմաններում Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի  շենքերի բնակարաններից մեկի ննջասենյակում,ո րտեղ եւ ապրում էր։

Երիտասարդը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող։

  • Կիսվել: