շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել ԼՂ հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները

Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել ԼՂ հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին և Ֆրանսուա Ալֆոնսին:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորների խնդրանքով ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: ԱԺ փոխնախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը և հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ռուբեն Ռուբինյանը կարևորել է տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:

  • Կիսվել: