չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Վերջին տարիներին Լիտվայի հետ երկկողմ հարաբերություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել. Ռուբինյան

Վերջին տարիներին Լիտվայի հետ երկկողմ հարաբերություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել. Ռուբինյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-լիտվական միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: