ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով ՔԿ-ն դիմել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով ՔԿ-ն դիմել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Մենք մեր հերթին կազմակերպել ենք հնարավոր աջակցությունը դեսպանատան, դեսպանի միջոցով՝ Հայաստան ներկայանալու հարցում օժանդակելու համար։  Այս մասին ԱԺ-ում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ կապված գործով ի՞նչ նոր տեղեկություն կա, այն դեպքում, երբ նա նշել էր, որ չի կարող վերադառնալ կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված։

«Նաև քննության ընթացքում ի հայտ բերեցինք Մոսկվայի քաղաքապետի մի հրաման, որով սահմանափակումների ընթացքում թույլ էր տալիս անձանց քրեական հետապնդման մարմիններ ներկայանալու համար տան, բակի շրջանում տարածքը լքել։ Սահմանափակում այդ մասով չկար»,- ասաց Գրիգորյանը։

ՔԿ ղեկավարը հիշեցրեց, որ այդ գործով կա ներգրավված վեց մեղադրյալ, որոնց մի մասը հետախուզման մեջ է, մի մասը՝ ոչ։

Գրիգորյանը նշեց՝ Ռուբեն Հայրապետյանը դեռ փետրվարից Հայաստանում չէ, բայց ասաց՝ գործը հարուցվել է մարտ-ապրիլին։

  • Կիսվել: