Ռոբերտ Քոչարյանը միացել է Սարդարապատից քայլերթով Երևան եկող խմբի այսօրվա երեկոյան խարույկին
Դիմադրության շարժման՝ Սարդարապատից քայլերթով Երևան եկող խմբին այսօր երեկոյան միացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ խմբերը երթի ավարտին խարույկի շուրջ քննարկումներ են կազմակերպում ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Քոչարյանը գրել է. ՛՛Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում միացել եմ խարույկի շուրջ զրույցին հերոսական Սարդարապատից դեպի Երևան եկող խմբի հետ՛՛:
Նշենք, որ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդապատից ու Բաշ Ապարանից քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։
Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ակցիաներ և երթեր: