հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Եվրադատարանը որոշում կհրապարակվի մայիսի 29-ին

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Եվրադատարանը որոշում կհրապարակվի մայիսի 29-ին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  մայիսի 29-ին կհրապարակի  որոշում, որն առնչվում է  Ռոբերտ Քոչարյանին։    Ստրասբուրգի դատարանը կհայտնի  խորհրդատվական կարծիք  ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի վերաբերյալ, որով մեղադրանք է առաջադրված Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու համար։

Եվրադատարան դիմել էր  Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։ 

 

  • Կիսվել: