ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մոտ մեկ ամսով

Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մոտ մեկ ամսով

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ՝ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մոտ մեկ ամսով։

Այսօրվա նիստը, ինչպես եւ նախորդ մի քանի նիստերը, չկայացավ։ Արմեն Գեւորգյանի փաստաբանները ներկա չէին։ Ալեքսանդր Կոչուբաեւը դատարանին տեղեկացրեց, որ զբաղված է մեկ այլ դատավարությունում, Լուսինե Սահակյանն անառողջ է։

Հաշվի առնելով  դատավոր Աննա Դանիբեկյանի ժամանակացույցը՝ հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ին։

  • Կիսվել: