ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել

ՌԴ-ում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել

Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ շատ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

 

«Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել։ Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը»։

Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ռիա Նովոստիի» հետ զրույցում հերքել է լուրերը, թե Հայաստանը մշակում է Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման պլանը։ Նա հայտնել է, որ հումանիտար միջանցքների կարիք չկա։

Տողանյանը չի խոսել բնակչության տարհանման որևէ պլանի մասին։ Ինչպես «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նշել են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից՝ Վ. Տողանյանի խոսքերը ներկայացվել են կոնտեքստից կտրված։

  • Կիսվել: