երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՌԴ-ն պատրաստ է քարտեզագրական նյութ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման համար. Լավրով

ՌԴ-ն պատրաստ է քարտեզագրական նյութ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման համար. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է քարտեզագրական նյութ տրամադրել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ սահմանագծման գործընթացում օգտագործելու համար։ Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ բարձր մակարդակով ընդունված երեք հայտարարությունները պետք է դիտարկել որպես ճանապարհային քարտեզ, որով պետք է առաջնորդվել հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Մենք ուրախ ենք, որ արդեն տեղի է ունեցել առաջին հանդիպումը սահմանագծման եւ սահմանների անվտանգության վերաբերյալ, հաջորդ հանդիպումը, ինչպես արդեն ասվել է, նախատեսված է Մոսկվայում, մենք պատրաստ ենք խորհրդակցական օժանդակություն ցուցաբերել, այդ թվում՝ տրամադրել քարտեզագրական նյութ»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ այլ ճանապարհ, հարաբերությունների լիակատար կարգավորումից բացի, գոյություն չունի։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը յուրաքանչյուրը ներակայացրել է իր տեսլականը, եւ հաշվի առնելով դա՝ անհրաժեշտ է առաջ շարժվել. «Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ եւ օժանդակող կողմ»։ 

  • Կիսվել: