շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ-ի հետ բանակցությունների համար գլխավոր պայմանն Ուկրաինայում հրադադարն է. Ֆրանսիայի ԱԳՆ

ՌԴ-ի հետ բանակցությունների համար գլխավոր պայմանն Ուկրաինայում հրադադարն է. Ֆրանսիայի ԱԳՆ

 Ուկրաինայում հրադադարը գլխավոր պայմանն Է Կիեւի եւ Մոսկվայի բանակցություններ սկսելու համար: Մարտի 3-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը:

«Առանց հրադադարի չի կարելի անցնել իսկական բանակցությունների»,- ասել Է նախարարը France 2 հեռուստաալիքի եթերում: Միաժամանակ Լը Դրիանը նշել Է Ֆրանսիայի միջնորդական դերն Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման գործում:

«Չնայած իրադրության ամբողջ լրջությանը, մենք պետք Է պահպանենեք երկխոսության ուղիները Ռուսաստանի հետ»,- ասել Է Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավարը: Նրա խոսքով՝ «դա առավել եւս կարեւոր Է, առայժմ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարներն անմիջականորեն չեն խոսում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: