շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 ՌԴ դեսպան Կոպիրկինը այցելել է Բյուրականի աստղադիտարան

ՌԴ դեսպան Կոպիրկինը այցելել է Բյուրականի աստղադիտարան

Ապրիլի 9-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը դեսպանության դիվանագետների և Երևանում Ռուսական տան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է  Բյուրականի Վ. Ա. Համբարձումյանի անվան աստղադիտարան: Այս մասին հայտնում են ՌԴ դեսպանությունից

Աստղագիտական գիտական հաստատության տնօրեն Ա. Մ. Միքայելյանը հյուրերին ծանոթացրեց աստղադիտարանի գործունեությանը, ներկայացրեց "Ռոսկոսմոսի" եւ ռուսական այլ կառույցների հետ համատեղ իրականացվող նախագծերը, ինչպես նաեւ խոսեց Հայաստանում խոշորագույն 2,6 մետր երկարությամբ աստղադիտակի աշխատանքի մեխանիզմի մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: