ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանին «Սպուտնիկ V» պատվաստանյութի նմուշ է հանձնել

ՌԴ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանին «Սպուտնիկ V» պատվաստանյութի նմուշ է հանձնել

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է հանձնել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նմուշը: Այդ մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը, հայտնում է Interfax-ը։

«Բերել ենք ռուսական պատվաստանյութի նմուշներն ու ուզում ենք հանձնել», - ասել է Մուրաշկոն և պատվաստանյութը հանձնել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Միխայիլ Մուրաշկոն նաև հայտնել է, որ ռուս բժիշկները գործնականում և խորհրդատվությամբ պատրաստ են օգնել հայերին:

  • Կիսվել: