շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

Պեկինում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան 2։1 (6:3, 4:6, 3:6) հաշվով հաղթեց աշխարհի 1-ին ռակետ, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային։ Այս մասին հայտնում է ՀԹՖ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տևեց 1 ժամ 27 րոպե։

Հաջորդ շրջանում Ալինայի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Սոնայ Կարտալն է։

Ավելի վաղ, Չարաևան հաղթել էր Ուկրաինան ներկայացնող 45-րդ ռակետ Յուլիա Ստարոդուբցևային։

Հիշեցնենք, որ Չարաևան վերջերս է ստացել ՀՀ քաղաքացիություն՝ Կերոն հիմնադրամի ու Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի աջակցությամբ:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: