կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՔՊ-ականները մտածում են, որ լեզու ու ականջ կտրելու ցանկությունը կարող է ավելի արդյունավետ իրացվել, եթե իրենք լինեն հանձնաժողվի նախագահը. Արծվիկ Մինասյան

ՔՊ-ականները մտածում են, որ լեզու ու ականջ կտրելու ցանկությունը կարող է ավելի արդյունավետ իրացվել, եթե իրենք լինեն հանձնաժողվի նախագահը. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝  Թագուհի Թովմասյանին  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշոնից հեռացնելու գործընթացը ՔՊ-ի հերթական ապօրինությունն է։

«Սա իշխանազավթման քայլերից մեկն է, ընդ որում՝ անհանդուրժողականության, ատելության, զրպարտանքի չափաբաժինների նորանոր ռեկորդներ սահմանելով։ Այն, ինչ հիմա անում են իրենք, ցույց է տալիս, որ այս մարդիկ իրականացնում են պարզագույն իշխանազավթում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Մինասյանի խոսքով՝ ընդդիմությունը նոր թեկնածու չի առաջադրի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Ընդդիմադիր պատգամավորը աբսուրդ է որակում, երբ հանձնաժողովի նախագահի՝ ԱԺ խորհրդի նիստերին չմասնակցելը մեկնաբանվում է որպես հանձնաժողովի աշխատանքների տապալում։

Նա կարծում է, որ ՔՊ-ակաների «ախորժակը տանում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերցնելը»։

«Կամ, կարծում եմ՝ մտածում են, որ լեզու ու ականջ կտրելու ցանկությունը կարող է ավելի արդյունավետ իրացվել, եթե իրենք լինեն հանձնաժողվի նախագահը», - նշեց  Արծվիկ Մինասյանը։

  • Կիսվել: