չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը պատերազմի սկսվելու մեղքը դրել են Հայաստանի վրա՝ այս մեկ թեզն ուղղակի անընդունելի է․ Ռուբինյան

Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը պատերազմի սկսվելու մեղքը դրել են Հայաստանի վրա՝ այս մեկ թեզն ուղղակի անընդունելի է․ Ռուբինյան

Իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել 44-օրյա պատերազմը սկսելու մասով 3 նախագահների հայտարարության մասին։

Ռուբինյանը, մասնավորապես, գրել է․
 

«Քոչարյանը հերթական անգամ հարցազրույցում պատերազմի սկսվելու մեղքը դրել է Հայաստանի վրա։ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը նույնպես այս ընթացքում աչքի են ընկել նման մտքերով։

Ես այս մարդկանց արտահայտած բազմաթիվ մտքերի հետ խնդիր ունեմ, ինչը նորմալ է քաղաքական պայքարի շրջանակներում, բայց այս մեկ թեզն ուղղակի անընդունելի է ու խայտառակ վտանգավոր։

Նրանք, կամա, թե ակամա, ամիսներ շարունակ զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ, որովհետև նրանք ռազմական ագրեսիայի սանձազերծման մեջ մեղադրում են ոչ թե Արցախի ժողովրդի վրա հարձակված ու բազմաթիվ ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանին, այլ Հայաստանին։

Նրանք պիտի ստանան 0 քվե։

Ապագա կա»։

  • Կիսվել: