երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Քաղաքական ողջ համույթը ճիշտ չի կարողանում գնահատել հարևանների քաղաքական նպատակները». Արսենյան

«Քաղաքական ողջ համույթը ճիշտ չի կարողանում գնահատել հարևանների քաղաքական նպատակները». Արսենյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ պետք է կարողանալ հասկանալ բարեկամների, հարևանների, ախոյանների քաղաքական նպատակները։ 

Ըստ նրա՝ այդ դեպքում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել ավելի ուժեղ հարևանների կողմից ռազմական բաղադրիչի կիրառման հնարավորությունը. «Դա է մեր առաջնային խնդիրը։ Բայց մեր քաղաքական ողջ համույթը ճիշտ չի կարողանում գնահատել հարևանների կամ դաշնակիցների իրական քաղաքական նպատակները»։

Հիշեցնենք, որ հանձնաժողովում քննարկվել է «Հայաքվե» նախաձեռնության օրենսդրական առաջարկը՝ քրեականացնել ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման և հայոց ցեղասպանության դեմ գործողությունները։ 

  • Կիսվել: