ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի պատասխանը Կարեն Օհանջանյանին. Այդպես չի կարելի

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի պատասխանը Կարեն Օհանջանյանին. Այդպես չի կարելի

Արցախում նոր կառավարության ձեւավորմանն ընդառաջ «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ ասում է, որ Արցախի Հանրապետությունը ողջունելու է միջազգային միջկառավարական ինստիտուտների շրջանակներում ցանկացած միջնորդական ձեւաչափ, որտեղ գլխավոր բանակցող հանդես կգան Ադրբեջանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է որպես շահագրգիռ կողմ: https://www.aravot.am/2020/05/07/1110168/?fbclid=IwAR1_FQ-5AAqLufGRxwFdr-jh0uUJozxJ1Bl40qwCnAPU70lG1szwx4QAEvQ
Նա ավելի քան համոզված է, որ եկել է նման հայտարարություն անելու պահը եւ եզրափակում է.

«Ադրբեջանը եւ միջազգային հանրությունը պետք է հստակ հասկանան, որ մեր ժողովուրդը ոչ մի զիջման չի գնալու: Ավելին, մենք պատրաստ ենք հաշիվ ներկայացնելու Ադրբեջանին, Թուրքիային եւ միջազգային հանրությանը՝ մեր ժողովրդին հասցրած ֆիզիկական, բարոյական եւ նյութական վնասի համար: Գտնում եմ, որ նոր կառավարությունը պետք է շարժվի այս ուղղությամբ: Ժամանակը դա է թելադրում»:

Անդրադառնալով այս գրառմանը` քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը նշում է, որ այդպես ուղղակի չի կարելի: «Կարեն Օհանջանյանը, որպես փորձագետ կամ քաղաքական գործիչ, կարող է ունենալ ԼՂ կարգավորման իր տեսլականը, բայց դա ներկայացնել որպես Արցախի նոր կառավարության առաջնահերթություն, նշանակում է լինել ոչ իրատես, որովհետեւ նրա հայեցակարգը մարտահրավեր է ոչ թե Ադրբեջանին, այլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ի դեմս նրանց՝ միջազգային հանրությանը: Աշխարհի ոչ մի երկիր ազգային երազանքներով արտաքին քաղաքականություն չի կառուցում: Ժամանակը թելադրում է ոչ թե հակադրվել, այլ փորձել սեփական շահերը համադրել տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումներին: Բազմաթիվ ժողովուրդներ անկախ պետություն են կառուցել տասնամյակների տքնանքով եւ մի քանի սերուդների նվիրվածությամբ: Արցախը բացառություն լինել չի կարող»,- նշել է քաղաքագետը:

  • Կիսվել: