երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

Մեկ օրում առնվազն մեկ մարդ է զոհվել Լիբանանի հարավում, որտեղ իսրայելական ուժերը շարունակում են գործողություններ իրականացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության դեմ։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 4387-ի, վիրավորներինը՝ 12 424-ի», - նշվում է գերատեսչության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 11-ի երկրորդ կեսին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Նաբաթիե նահանգի Քֆար Թիբնիթ և Թալլուսա քաղաքներին։ Հրետանին գնդակոծել է նաև Բեյթ Լիֆ, Մաջդալ Զուն և Յաթեր բնակավայրերի շրջակայքը։ Տեղական իշխանությունները դեռևս տեղեկություններ չեն հայտնել այդ հարձակումների հետևանքների մասին։

 

  • Կիսվել: